Գովազդ A1

Կատարվել են եկեղեցականների նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր։

Գովազդ A2

Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը, ազատվելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Հոգևոր տեսչի պարտականություններից, ուսումնառության է կոչվել Շվեյցարիայի Բոսսե վանքում։

Արժանապատիվ Տ. Գառնիկ քահանա Ավոյանը և Տ. Դավիթ քահանա Իգիթյանը ծառայության են նշանակվել Բուլղարիայի հայոց թեմում։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Aravot.am

Գովազդ A5

Scroll to Top