Գովազդ A1

ՔԿ Երևան քաղաքի վարչության պետի աշխատասենյակում ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում, ըստ աղբյուրի, ծեծի է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալը։

Գովազդ A2

Ըստ հրապարակման՝ միջադեպի նախապատմությունը կապված է եղել Մալաթիա վարչական շրջանում ավտոկայանատեղիի շուրջ առաջացած վեճի հետ, որին նախորդող օրը մասնակցել են ոստիկանության ծառայող, քննիչներ և քաղաքացի։

Հետագայում ոստիկանության ծառայողին պարզաբանումների համար հրավիրել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Հանդիպման ընթացքում իրավիճակը լարվել է, և, ըստ աղբյուրի, ոստիկանության ծառայողը ծեծի է ենթարկվել։

Գովազդ A3

Գովազդ A4

Հրապարակման համաձայն՝ միջադեպին ներկա են եղել նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարը։ Դեպքից հետո տուժածի համար շտապօգնություն է կանչվել, իսկ նրա հարազատները հավաքվել են ՔԿ վարչության շենքի մոտ։

ArmLur.am-ը հայտնում է, որ կատարվածի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, և իրավապահները պետք է պարզեն միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ բռնություն գործադրած անձանց ինքնությունն ու ներկաների գործողությունները։

Հղումը՝ Newday.am

Գովազդ A5

Scroll to Top