Գովազդ A1

Մարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականության

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն առավոտյան 6500 բառից բաղկացած ծավալուն ծրագրային փաստաթուղթ է հրապարակել, որտեղ վճռականորեն հանդես է եկել արհեստական բանականության պաշտպանության օգտին։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականության շուրջ վախերը չափազանցված են, իսկ ամենամեծ վտանգը ոչ թե բուն տեխնոլոգիան է, այլ դրա մենաշնորհացումը։

Գովազդ A2

Մանիֆեստի հիմնական դրույթները.

Ցուկերբերգը գլխավոր ռիսկ է համարում այն սցենարը, երբ մեկ կառավարություն կամ կառույց չափազանց մեծ իշխանություն է ստանում տեխնոլոգիայի նկատմամբ։ «Անձամբ ինձ ավելի շատ անհանգստացնում է կենտրոնացումը, քան որևէ կոնկրետ ռիսկ, որոնց մասին խոսում են մյուսները»,- ասել է նա Axios-ին տված հարցազրույցում։

Գովազդ A3

Գովազդ A4

Ցուկերբերգը կողմ է, որ յուրաքանչյուրին առաջադեմ գործիքների անվճար կամ մատչելի հասանելիություն տրամադրվի, միաժամանակ պնդում է ԱՄՆ-ի և ժողովրդավարական երկրների առաջնորդության կարևորությունը։

Նրա գնահատմամբ՝ ամերիկյան մոդելների թողարկման ցանկացած (նույնիսկ մեկ ամսով) դանդաղեցում կարող է խաթարել ԱՄՆ-ի առաջնորդությունը և առավելություն տալ օտարերկրյա մրցակիցներին, առաջին հերթին՝ Չինաստանին։

Meta-ն վերսկսում է բաց մոդելների թողարկումը։ Ընկերությունը բացում է Muse Glimmer նոր մոդելի կշիռները (իր դասում ամենաարտադրողականներից մեկը) և հայտարարել է Muse Spark 1.2 բազային մոդելի մոտալուտ թողարկման մասին։

Meta-ի ապագա ԱԲ-գործակալային արտադրանքները ուժեղացված գաղտնիության ռեժիմ կստանան․ ընկերությունը խոստանում է ամբողջովին մասնավոր ռեժիմի ներդրում, որին հասանելիություն չի ունենա նույնիսկ հենց մատակարարը։

Տվյալների կենտրոնների կառուցման վերաբերյալ քննադատության ֆոնին Meta-ն գործարկում է 1 միլիարդ դոլարի Future is for Everyone Fund-ը՝ տեղական ամերիկյան համայնքներին աջակցելու համար, ինչպես նաև զարգացնում է America’s Workforce Academy նախաձեռնությունը՝ աշխատանքային մասնագիտությունների ոլորտում կադրեր պատրաստելու նպատակով։

Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top