Գովազդ A1

Մասյացոտնի թեմակալը կձեռնադրվի եպիսկոպոս

Մասյացոտնի թեմի պաշտոնական էջում հայտարարություն են տարածել՝

Գովազդ A2

«Սիրելի՛ հավատացյալներ,
Այս կիրակի՝ Հոգեգալստյան տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ևս կարժանանա եպիսկոպոսության բարձր աստիճանին։

Գովազդ A3

Գովազդ A4

Սիրով հրավիրում ենք ձեզ՝ ձեր աղոթական ներկայությամբ մասնակցելու Սուրբ Պատարագին և եպիսկոպոսական ձեռնադրությանը և միասին կիսելու մեր Եկեղեցու և թեմի կյանքի օրհնաբեր այս օրը»,-ասված է հայտարարությունում։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top