Գովազդ A1

Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը գրել է․ «Ահազանգեր ենք ստացել, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Գովազդ A2

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին և անհատ լրագրողներին՝ փորձելով ստեղծել թյուր տպավորություններ և տարածել ապատեղեկատվություն։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան»-ի հետ և չեն արտահայտում մեր դիրքորոշումը։

Գովազդ A3

Գովազդ A4

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, լրագրողներին և հանրությանը զգոն լինել, տեղեկատվությունը ստուգել բացառապես մեր պաշտոնական հաղորդակցման հարթակներով։

Շնորհակալություն համագործակցության համար»։
Հղումը՝ Newday.am

Գովազդ A5

Scroll to Top