Գովազդ A1

Մեծաթիվ գյումրեցիներ անսպասելի դիմավորեցին ընդդիմադիր շարժման ներկայացուցիչներին

Գյումրիում քաղաքական ակտիվություն է նկատվում․ այսօր քաղաքացիների մեծ հոսք էր կենտրոնական փողոցում, մեծ թվով քաղաքացիներ էին սպասում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ժամանմանը ։ Քաղաքացիները հավաքվել էին՝ սպասելով Նարեիկ Կարապետյանի և թիմակիցների այցելությանը։ Հավաքվածների թիվն ու տրամադրությունը վկայում էին, որ քաղաքում առկա է քաղաքական հետաքրքրության որոշակի աճ։Շատերը նշում էին, որ ցանկանում են ոչ միայն տեսնել, այլև անձամբ բարձրաձայնել իրենց խնդիրներն ու ակնկալիքները՝ ուղղված ընդդիմադիր ուժին։

Գովազդ A2

Ներկայացուցիչների ժամանումը ուղեկցվեց ընդհանուր աշխուժությամբ․ հնչեցին ծափահարություններ, մարդիկ փորձում էին մոտենալ, շփվել, հարցեր ուղղել։

Արձանագրենք, որ անսպասելի էր նման մեծաթիվ քաղաքացիների տեսնել, որոնք անհամբերությամբ սպասում էին ընդդիմադիր շարժմահն ներկայացուցիչներին։

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top