Գովազդ A1

ՄԻՊ-ը մեկնարկել է առանձին ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների երաշխավորման համատեքստում

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող անկախ պաշտոնատար անձ, մեկնարկել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով: Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության պայմանները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքները։

Գովազդ A2

Հղումը՝ Aravot.am

Գովազդ A5

Scroll to Top