Գովազդ A1

Մշակույթը չխանգարեց աչք փակել էթնիկ զտման վրա

Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գովազդ A2

«Աբովյանի վրա խալին տեսած կլինեք, հատուկ բարձրաստիճան հյուրերի համար արված: Մի քանի օր առաջ էլ ԵՊՀ-ում Սայիդի Օրիենտալիզմի թարգմանությունն էր: Ու քանի ներկում էին, անցնում էի խալու կողքով ու մտածում, որ աբորիգենները սպիտակ մարդկանց հարմարության համար, հյուրանոցի պատուհանի տակ խալի փռելը հենց ինքնագաղութացում եւ ինքնաօրիենտալիզմ ա որ կա, երբ խալի ես փռում որ մշակույթդ ճանաչեն, կարծես 1600-ական թվականներն են ու նոր Մարկո Պոլոներ են եկել Ավետյաց երկիր:

Բայց ինչի հիշեցի այս ամենը, չէ որ Եվրոպայի քաղաքական համայնքի հանդիպում էր, իսկ քաղաքականը, արեւմտյան աշխարհում նախեւառաջ ինստիտուտներն ու իրավունքներն են, օրենքներն ու կարգուկանոնը, ոչ թե մշակույթը: Մշակույթը չխանգարեց աչք փակել էթնիկ զտման վրա:

Գովազդ A3

Գովազդ A4

Անկասկած, Հայաստանը մշակութապես Եվրոպա է, բայց Եվրոպան նախեւառաջ քաղաքական գաղափար է, քաղաքական ինստիտուտների ու մարմինների ամբողջությունը: Իսկ քաղաքական նշանակում է ինքդ քեզ քո հայացքով նայես ու գավառականություն չդրսեւորես այլոց դեմ խալի փռելու, փողոցում որը երթեւեկության համար ա նախատեսված ու կարգուկանոն ա ենթադրում, ոչ թե վերնիսաժացում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/079b546eb15228bc7fa3f3387bea38c0

© 2008 — 2026 «Հրապարակ օրաթերթ»

Գովազդ A5

Scroll to Top