Գովազդ A1

Մունդիալի հուզիչ կողմը․ ինչու՞ էր արտասվում Մեսսին

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչու է արտասվել 2026 թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Եգիպտոսի հետ մրցավեճից հետո, որում թիմը 0-2 հաշվով պարտվում էր, բայց կարողացավ հաղթանակ տանել 3-2 հաշվով։ Մեսսին առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել, բայց երկրորդ խաղակեսում գոլային փոխանցում կատարեց և ինքը գոլ խփեց։

Գովազդ A2

«Դա ուրախություն էր, թեթևացում, քանի որ մենք ուզում էինք շարունակել պայքարը։ Դա այն ամենի պատճառով էր, ինչ տեղի ունեցավ խաղում, այն ամբողջ աշխատանքի պատճառով, որը մենք պետք է կատարեինք։

Ես իսկապես զայրացած էի, քանի որ վրիպեցի 11 մետրանոցն իրացնելիս։ Հեշտ չէ խաղալ, երբ պարտվում ես 0-2 հաշվով», — Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Գովազդ A3

Գովազդ A4

Քառորդ եզրափակչում Արգենտինան կմրցի Շվեյցարիայի հետ, որը ժամեր առաջ հաղթեց Կոլումբիայի ազգային ընտրանուն։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top