Գովազդ A1

Նարեկ Կարապետյանը՝ զորահանդեսի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հանրապետության հրապարակում անցկացված ռազմական շքերթը նախընտրական նպատակ է հետապնդում և միտված է ցուցադրելու, թե իշխանություններին հաջողվել է նոր սպառազինություն ձեռք բերել։

Գովազդ A2

Կարապետյանի գնահատմամբ՝ ապագայում ձևավորվելիք իշխանությունները կկարողանան ավելի արդյունավետ պայմաններով ապահովել բանակի զինտեխնիկական համալրումը և ստեղծել առավել ամուր անվտանգության համակարգ։

Նա նաև նշել է, որ, մասնագետների գնահատականներով, ներկայիս զինանոցում առկա են տարբեր համակարգերի միջև համատեղելիության խնդիրներ։ Նրա խոսքով՝ այդ անհամապատասխանությունները կարող են լուրջ դժվարություններ առաջացնել պաշտպանության ոլորտում։

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top