Գովազդ A1

Նոր Սահմանադրության նախագիծը թույլ է տալիս զրկել քաղաքացիությունից

Դատարանը կկարողանա զրկել ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից։ Սա նախատեսված է նոր Սահմանադրության նախագծում, որը հրապարակվել է նոյեմբերի 23-ին․

Գովազդ A2

Գործող Սահմանադրության 47-րդ հոդվածում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից»։

Նախագիծը հանում է այս երաշխիքը։ 24-րդ հոդվածով օրենքով նախատեսված դեպքերում դատարանի որոշմամբ թույլատրվում է «քաղաքացիությունից զրկելը՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար»։

Գովազդ A3

Գովազդ A4

Նախագիծը չի նշում, թե կոնկրետ որ հանցագործություններն են դրանք։ Սա որոշվելու է օրենքով, որը խորհրդարանը կարող է փոխել պարզ մեծամասնությամբ։

Բաց են մնում նաև կարևոր հարցեր․

Դրույթը կվերաբերի միայն երկքաղաքացիների՞ն, թե՞ նաև միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողներին։

Կարո՞ղ է մարդը մնալ առանց քաղաքացիության։

Կկիրառվի՞ արդյոք այն նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ կատարված արարքների նկատմամբ։ Նախագիծը թույլ է տալիս անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ տալ, եթե դա անհրաժեշտ է «հանրության շահերի պաշտպանության համար»։

Նախագիծը վերջնական չէ և պետք է անցնի հանրային քննարկում։

Տե՛ս նաև՝ Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը. ինչ է փոխվում գործողի համեմատ

Հղումը՝ Civilnet.am

Գովազդ A5

Scroll to Top