Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Արդեն իսկ մեկնարկել է Արտաշատի խճուղի – Մ2 – Հ8 – Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մոբիլիզացիան։
Տեղում նախագծի մանրամասներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։ Նախագծի շրջանակում երթևեկությունն այստեղ կիրականացվի տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։
Հղումը՝ Iravaban.net





