Գովազդ A1

Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե` բացատրություն տալու

Քիչ առաջ լրատվամիջոցները տարածել էին, որ Նոյեմբերյանի քաղաքապետ Արսեն Աղաբաբյանին ձերբակալել են եւ տեղափոխում են Երեւան: Մենք կապվեցինք Արսեն Աղաբաբյանի եղբոր` Աշոտ Աղաբաբյանի հետ եւ տեղեկացանք, որ նրան ոչ թե ձերբակալել են, այլ հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` մի քանի տարի առաջ հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Որքանով հասկացանք` խոսքը աճուրդային պայմանագրի մասին է, որը կնքել է քաղաքապետը ժամանակին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն համարում է, որ գործարքն իրականացվել է ավելի ցածր գնով, քան կարելի էր անել: Ընկերներն ու հարազատները այս պահին Հակակոռոիպցիոն կոմիտեի մոտ սպասում են Արսեն Աղաբաբյանին:

Գովազդ A2

Հղումը՝  Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top