Գովազդ A1

Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին NEWS.am—ին հայտնեցին ՔԿ-ից:

Գովազդ A2

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։

Ավելի ուշ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։

Գովազդ A3

Գովազդ A4

Այսօր վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top