ՔՊ-ում այս օրերին ոչ միայն կառավարության նոր կազմի, այլև կառուցվածքային փոփոխության շուրջ են ակտիվ քննարկումներ ծավալվում։
NEWS.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ավելացնել ևս մեկ փոխվարչապետի պաշտոն։ Այս պահին Փաշինյանի կառավարությունում աշխատում են 2 փոխվարչապետներ։
Կառավարությունում հասկացել են, որ պետք է նաև առանձնացնել գյուղատնտեսությունը էկոնոմիկայի նախարարությունից։ Խոսակցություններ կան, որ էներգետիկ ոլորտն էլ անջատվելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ի դեպ, հենց Փաշինյանի իշխանությունը 2019 թվականին կառուցվածքային փոփոխություններ իրականացրեց՝ միավորելով Գյուղատնտեսության նախարարությունը՝ Էկոնոմիկայի, Էներգետիկայի նախարարությունը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։
Լուծարվեց Սփյուռքի նախարարությունը՝ դառնալով վարչապետի աշխատակազմում ընդամենը մի գրասենյակը, որը ղեկավարվում է գլխավոր հանձնակատարի կողմից:
ԲՏԱ նախարարության կազմում ներառվեց ռազմական արդյունաբերության կոմիտեն, միավորվեցին նաև Կրթության, գիտության, Մշակույթի ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները։ Նախարարությունների խոշորացման քաղաքականությունը նախկինում բավական շատ է քննադատվել։ Փաստորեն 7 տարի հետո է միայն այս իշխանությունը հասկացել, որ նման միավորումներն արդյունավետ չեն։
Հավելենք, որ այս պահին կառավարության կազմում կա 12 նախարարություն։
Հղումը՝ News.am




