Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ապագան խաղադրույք է անում Արևմուտք-Ռուսաստան առճակատման մեջ՝ հույս ունենալով, որ Արևմուտքը հաղթող է դուրս գալու։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ըստ Զուրաբյանի, այս քաղաքականությունը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ Հայաստանի համար, քանի որ վտանգի տակ է այն ուժերի ճակատագիրը, ում հետ հույսեր է կապում նույն Փաշինյանը։ Որպես օրինակ՝ նա նա նշել է Գերմանիան, որտեղ բավական արագ իշխանության է փորձում հասնել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ու կրկին էժան գազ գնելու օգտին, նմանատիպ մի գործընթաց էլ կատարվում է Ֆրանսիայում։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՂումը՝ 24News.am





