ՌԴ–ում ՀՀ դեսպանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Գուրգեն Արսենյանին ասել են, որ Զելենսկուն Ռուսաստանի դեմ ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու հարթակ տրամադրելը անընդունելի է, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ Այսօր Գուրգեն Արսենյանը նախարարությունում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Դեսպանը խոստացել է արդյունքները զեկուցել Երևանին։ Ընդգծվել է, որ Մոսկվան արդարացիորեն վրդովված է և համարում է, որ վերոնշյալ այցելուի անպարկեշտ վարքագծի վերաբերյալ Երևանի կողմից պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը անհամատեղելի է հայ–ռուսական հարաբերությունների գործընկերային բնույթի հետ։
Հղումը՝ Aravot.am





