Գովազդ A1

Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը վերցնելու խնդիր Հայաստան գալիս չի ունեցել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը անդրադարձել է ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքն անցնելուց հետո սկսել էր մտածել իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանից վերցնելու մասին։

Գովազդ A2

Լրագրողների հետ ճեպազրույցում Լևոն Քոչարյանը նշել է, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալու պահին իշխանափոխության նպատակ կամ նման մտադրություն չի ունեցել։

«Գալով այստեղ՝ նա ընդհանրապես նման նպատակ կամ պատկերացում չի ունեցել, որ իշխանություն կարող է փոխվել»,– ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Գովազդ A3

Գովազդ A4

Լևոն Քոչարյանը նշել է, որ իշխանության ներկայացուցիչների կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որոնց պատասխանելու անհրաժեշտություն առաջանում է, սակայն միաժամանակ հարց է առաջանում՝ արդյոք պետք է հասարակությանը կրկին վերադարձնել անցյալի քաղաքական իրադարձությունների քննարկմանը։

Նրա խոսքով՝ բարդ է որոշել՝ արդյոք անպատասխան թողնել նման հայտարարությունները, թե՞ անդրադառնալ 1996-1997 թվականների իրադարձություններին և ներկայացնել սեփական գնահատականները։

«Մի կողմից՝ ասում ես, որ նման ակնհայտ սուտ պնդումները պետք է հերքել, մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ արդյոք պետք է կրկին հասարակությանը տանել 96-97 թվականների թեմաների քննարկման դաշտ»,– նշել է Լևոն Քոչարյանը։

Հղումը՝  Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top