ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 6-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու լոգիստիկ հնարավորություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
Հղումը՝ News.am





