Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով այսօր կայացած դատական նիստում տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը մեղադրյալ Եղիշե Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչով է բացատրում իր անձը այդքան թմրանյութերի օգտագործման հետ կապելու պնդումները։ «Մի անգամ եմ օգտագործել, ասել եմ, դրանից հետո չեմ օգտագործել»,- վստահեցրեց Հակոբյանը։ Նա ասաց՝ չգիտի, թե ինչու են իր անձի մասին նման խոսակցություններ շրջանառվել։ Նշեց, որ 2022 թվականի սեպտեմբերյան գործողություններից հետո է մեկ անգամ օգտագործել, և դրանից հետո այլևս չի օգտագործել։
Հղումը՝ Aravot.am





