Գովազդ A1

Սպորտ

Գովազդ A2

«Ինտերի» կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ առաջիկայում որոշում ընդունելու մասին։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Մեծ է հավանականությունը, որը կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը, եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կավարտի կարիերան։ «Ես հրաշալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ, որ ֆուտբոլ եմ խաղացել։ Ուրախ եմ լինել «Ինտերում» եւ լինել այս ֆուտբոլիստների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգեցին իմ ֆուտբոլային կյանքը։ Մնացել է մի քանի հանդիպում, հետո կընդունեմ որոշում։ Չորեքշաբթի ունենք կարեւոր հանդիպում։ Հույս ունենք լավ պատրաստվել եւ նվաճել եւս մեկ տիտղոս»,- DAZN-ի եթերում ասել է Մխիթարյանը։ Մայիսի 13-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Լացիոյի» հետ։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» մայիսի 9-ին Հռոմում «Լացիոն» հաղթել է 3:0 հաշվով։ Այդ խաղում միլանյան թիմի երրորդ գոլը խփել է Մխիթարյանը։

«Ինտերի» կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու կամ ավարտելու …

«Ազատություն». Միլանի «Ինտերը» 21-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը 2:0 հաշվով …

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է, որ աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ մրցավարներն օբյեկտիվ չեն գտնվել, ինչի …

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է …

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը (67 կգ) հռչակվեց ըմբշամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն: …

РУСТАТ-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության առաջին շրջանում դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների …

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 …

Աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում (Ֆրանսիա) ընթացող ATP-1,000 մրցաշարի երկրորդ շրջան։ …

Գովազդ A5

Scroll to Top