Գովազդ A1

Տեսանյութ. «Էդ փոքր ա, մեզ մեծ ա պետք». Տեղի բնակիչը հրաժարվեց Փաշինյանից քարտեզ վերցնել

Սյունիքի Տեղ գյուղում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ քաղաքացին հրաժարվեց վերցնել նրա առաջարկած՝ առանց Արցախի քարտեզը, նշելով, որ այն շատ փոքր է:

Գովազդ A2

Երիտասարդը նաև ակնարկեց, որ վտանգ կա, որ Սյունիքը կարող է արժանանալ Արցախի ճակատագրին: «Չեմ ուզում, մի հարց ունեմ էլի։ Նայեք տեսնում եք չէ, պարոն Փաշինյան, կեղտոտ եմ, տների վրա գործ եմ անում, սարքում : Շարունակե՞մ սարքել, թե կարո՞ղ է պահի տակ ուրիշ բան ստացվել »,- ասաց քաղաքացին:

Հարցը նյարդայնացրեց Փաշինյանին:  Նա փորձեց համոզել երիտասարդին, որ այս պահին տան շինարարություն սկսելը նշանակում է, որ իրականում  նա Սյունիքի կորստի վերաբերյալ մտավախություններ չունի:

Գովազդ A3

Գովազդ A4

«Ե՞րբ ես սկսել տների վրա շինարարություն անել: Բա խի՞ չէիր անում էն ժամանակ, երբ քարտեզը մեծ էր»,- պնդում էր Փաշինյանը:

Երիտասարդը բացատրեց, որ Արցախի հայկական լինելու ժամանակ մանկահասակ է եղել, հիմա մեծացել է, աշխատում է, ու կարող է իրեն թույլ տալ տուն կառուցել: Փաշինյանը չէր հանդարտվում. «Հա, բա մեծ չկա՞ր ձեր տանը, մեծ չկա՞ ձեր տանը»:

Փաշինյանի դիտարկմանն ի պատասխան քաղաքցին ասաց. «Նայեք, չէ, ուղղակի սիրուն չի էլի, էդ քարտեզը վերցրած մեզ էլ սաղիս ասում եք վոբշեմ, էսա, տեղավորվեք սրա մեջ»:

Փաշինյանն էլ ի պատասխան պնդեց, որ այո, պետք է տեղավորվել այդ քարտեզի մեջ, քանի որ դրանք են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները:
Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top