Գովազդ A1

Տեսանյութ. Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց դեմ առ դեմ բանավեճի եւ հեռացավ մեծ բանավեճի դահլիճից

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցությունից Հայաստանի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը լքել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող նախընտրական հեռուստաբանավեճը։

Գովազդ A2

«Նախորդ բանավեճերը ցույց տվեցին, որ դրանք անարդյունավետ են, քանի որ վերածվում են իշխող «ՔՊ» կուսակցության բենեֆիսի՝ բալագանի տարրերով»,- ընդգծել է Մարությանը։

Նա վստահություն է հայտնել, որ իրական ընդդիմության ներկայացուցիչները դեմ առ դեմ բանավեճերում բմբլահան է անելու իշխող կուսակցության ներկայացուցչին։

Գովազդ A3

Գովազդ A4

Մարությանը տետ ա տետ բանավեճի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Այսօրվա հեռուստաբանավեճին մասնակցում են բոլոր ուժերի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները գլխավորող գործիչները, բացառությամբ՝ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։
Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top