Արնոլդ Վարդանյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Help Court համակարգի արգելման նախաձեռնության մասին
44 Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ լուրջ ինստիտուցիոնալ մտահոգություններ ներկայացնելով HelpCourt դատավորների գնահատման ոչ ֆորմալ համակարգի վերաբերյալ և առաջարկելով քննարկել նաև դրա օրենքով արգելման հնարավորության հարցը։
Ստորև ներկայացվող տեսանյութում մասնագիտական տեսանկյունից անդրադարձել եմ այս նախաձեռնության հիմնավորվածությանը՝ խոսելով այն մասին, թե՝
- ինչպե՞ս է այսօր պետությունը գնահատում դատավորների գործունեությունը, և ինչո՞ւ այդ գնահատման մասին հանրությանը հասանելի և թափանցիկ տեղեկատվություն գործնականում չի տրամադրվում,
- ինչու HelpCourt համակարգը դատավորների անկախությանը միջամտություն չէ, այլ հանրային վերահսկողության այլընտրանքային ոչ ֆորմալ գործիք՝ ստեղծված մասնավոր հատվածում,
- Ի՞նչ են իրականում սահմանում միջազգային չափանիշները. Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 17 կարծիքը վերաբերում է միայն պետության կողմից իրականացվող ֆորմալ գնահատմանը (կիրառելի չէ HelpCourt համակարգի նկատմամբ), իսկ թիվ 18-րդ կարծիքն ուղղակիորեն կարևորում է դատական կարծիքն ուղղակիորեն կարևորում է դատական իշխանության նկատմամբ հանրային վերահսկողությունը,դատավորների գնահատման ինչպիսի՞ համակարգեր են գործում աշխարհում, ի՞նչ է իրենից ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող The Robing Room հարթակն ու ինչպիսի՞ կիրառելիություն ունի,
- ինչու HelpCourt համակարգի արգելումը կհանգեցնի խոսքի ազատության իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով
Ամբողջական վերլուծությունը՝ տեսանյութում





