Գովազդ A1

Տեսանյութ. HelpCourt դատավորների գնահատման արգելո՞ւմ. միջամտություն անկախությանը, թե՞ հանրային վերահսկողություն

Արնոլդ Վարդանյան  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գովազդ A2

Help Court համակարգի արգելման նախաձեռնության մասին

44 Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ լուրջ ինստիտուցիոնալ մտահոգություններ ներկայացնելով HelpCourt դատավորների գնահատման ոչ ֆորմալ համակարգի վերաբերյալ և առաջարկելով քննարկել նաև դրա օրենքով արգելման հնարավորության հարցը։

Գովազդ A3

Գովազդ A4

Ստորև ներկայացվող տեսանյութում մասնագիտական տեսանկյունից անդրադարձել եմ այս նախաձեռնության հիմնավորվածությանը՝ խոսելով այն մասին, թե՝

  • ինչպե՞ս է այսօր պետությունը գնահատում դատավորների գործունեությունը, և ինչո՞ւ այդ գնահատման մասին հանրությանը հասանելի և թափանցիկ տեղեկատվություն գործնականում չի տրամադրվում,
  • ինչու HelpCourt համակարգը դատավորների անկախությանը միջամտություն չէ, այլ հանրային վերահսկողության այլընտրանքային ոչ ֆորմալ գործիք՝ ստեղծված մասնավոր հատվածում,
  • Ի՞նչ են իրականում սահմանում միջազգային չափանիշները. Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 17 կարծիքը վերաբերում է միայն պետության կողմից իրականացվող ֆորմալ գնահատմանը (կիրառելի չէ HelpCourt համակարգի նկատմամբ), իսկ թիվ 18-րդ կարծիքն ուղղակիորեն կարևորում է դատական կարծիքն ուղղակիորեն կարևորում է դատական իշխանության նկատմամբ հանրային վերահսկողությունը,դատավորների գնահատման ինչպիսի՞ համակարգեր են գործում աշխարհում, ի՞նչ է իրենից ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող The Robing Room հարթակն ու ինչպիսի՞ կիրառելիություն ունի,
  •  ինչու HelpCourt համակարգի արգելումը կհանգեցնի խոսքի ազատության իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով

Ամբողջական վերլուծությունը՝ տեսանյութում

Գովազդ A5

Scroll to Top