Գովազդ A1

Տեսանյութ. Մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են, եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են. Արտակ Բեգլարյան

«Այստեղ հավաքվում ենք ե՛ւ արցախցիների իրավունքների խնդիրները ներկայացնելու, ե՛ւ ՀՀ ժողովրդավարության հարցերը ներկայացնելու ու ըստ այդմ՝ մեր պահանջները ներկայացնելու: Մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են. քաղբանտարկյալներ, բռնաճնշումներ, եկեղեցու դեմ ոտնձգություններ, ատելության խոսք եւ այլն: Մինչ նրանք խոսում են խաղաղության մասին ու արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այն է , որ մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր իր ու մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ցույցին: Քաղաքացիները բողոքի ցույցն անցկացրին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում էր ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ:
«Պահանջում ենք՝ ուշադրության ներքո պահել այդ խնդիրները, առնվազն տեղյակ լինել ՝ ինչ է կատարվում ու արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն՝ մշակութային ժառանգության՝ որպես մեր մասնավոր սեփականության պաշտպանություն, գերիների վերադարձ ու արցախցիների Արցախ վերադարձ: Չեմ ակնկալում, որ մեկ ակցիայով հասնելու ենք որեւէ հաջողության, բայց պետք է լինենք հետեւողական՝ նաեւ այսպիսի հնարավորություններն օգտագործելով»:

Գովազդ A2

Գովազդ A5

Scroll to Top