Գովազդ A1

Թրամփը պատմել է Մադուրոյի առևանգման ժամանակ «դիսկոմբոբուլյատորի» օգտագործման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Զինված ուժերի գաղտնի զենքը, որը կոչվում է «դիսկոմբոբուլյատոր», Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի առևանգման գործողության ընթացքում ամբողջությամբ շարքից հանել է վենեսուելացի զինվորականների սարքավորումները։

Գովազդ A2

«Մեր բանակին հավասարը չկա։ Գիտե՞ք, երբ մենք հարձակվեցինք Վենեսուելայի վրա, նրանց սարքավորումները… ոչինչ չէր աշխատում։ Սարքավորումները լավն էին, բայց դրանք «դիսկոմբոբուլացված» էին։ Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Նրանք սեղմում են կոճակները, բայց ոչինչ չի աշխատում։ Նրանք ասում են. «Գրողը տանի, այս ի՞նչ է կատարվում»։ Նրանք լսում էին այդ տարօրինակ բզզացող ձայնը, որը վերևից էր գալիս», — ասել է նա։ Թրամփի ելույթը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ալիքում։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ բանակը համարում է հրաշալի բանակ։

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ news.am

Գովազդ A5

Scroll to Top