Գովազդ A1

Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու

ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը թուրքական քաբաբին մեծ արձագանք է գտել Թուրքիայի արևելյան հատվածում գտվող Ադանա քաղաքում։ Ադանացի խոհարար Ուղուր Այդընը, արձագանքելով հայ քաղաքական գործչի հայտարարությանը, Ռուբինյանին և ողջ հայ ժողովրդին հրավիրել է Ադանա։

Գովազդ A2

«Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի և ամեն հարց ինչ կլուծվի։ Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան, և մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը»,- նշել է թուրք խոհարարը։

Տեղի բնակիչներից մեկը նույնպես անդրադարձել է թեմային և նշել, որ Ռուբինյանը քաբաբը համտեսել է Ստամբուլում, սակայն իսկական համն ու թուրքական հյուրասիրությունը զգալու համար պետք է այցելել հենց Ադանա։ Վերջինս թե ՀՀ ԱԺ նախագահին և թե Հայաստանի ժողովրդին հրավիրել է Ադանա, փոխանցում է Ermenihaber-ը։

Գովազդ A3

Գովազդ A4

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի հետ բանավեճի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում լինելուն, նշել էր, որ հավանել է տեղի խոհանոցը, սիրել և հաճախ վայելել է Ադանա անվամբ քաբաբ և այցելել հայկական եկեղեցիներ։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top