Գովազդ A1

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դիշովկա․ հարված ոստիկանի՞ն»․ որոշում Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով

 

Գովազդ A2

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված նոր քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարվեց ու գործը ուղարկել են դատարան։

Հիշեցնենք, որ Հունիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված պատշաճ և համակողմանի նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դատական նիստից հետո մեղադրյալ Վ. Ղ.-ն միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։

Գովազդ A3

Գովազդ A4

Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ. Ղ.-ն դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և, գիտակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձի՝ ուղեկցող աշխատանքներ իրականացնող ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելու հանգամանքը, նրա օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը։

Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Վ. Ղ.-ին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը։

2026 թվականի հունիսի 25-ին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազը Վ. Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը)։

ArmLur․amի լրագրողը անձամբ եղել է դատարանում, և Վարդան Ղուկասյանը պատրաստվում էր պատասխանել լրագրողների հարցերին, սակայն նիստի ավարտից հետո ոստիկանները շտապեցին նրան հեռացնել նիստերի դահլիճից, սկսվեց քաշքշուկ, անգամ ոստիկանները հրեցին փաստաբան Արամայիս Հայրապետյանին։

Փաստ է մեկ բան՝ որ ոստիկաններին հրահանգված էր Ղուկասյանին շուտ հեռացնել նիստերի դահլիճից, ինչի արդյունքում ստեղծվեց այս իրավիճակը։

Քնար Մանուկյան

Հղումը՝ Armlur.am

 

Գովազդ A5

Scroll to Top