Գովազդ A1

Վարորդական վկայականների համար քննության համակարգը խայտառակ վիճակում է

Երկու շաբաթից ավելի է Շիրակի մարզի Գյումրիի հաշվառման քննական բաժանմունքում խառնաշփոթ իրավիճակ է: Բանն այն է, որ քաղաքացիները գրանցվում են վարորդական իրավունքի քննություն հանձնելու համար, հասնում են բաժանմունք, որ տեսական քննություն անցնեն, բաժանմունքից նրանց ասում են, որ մեքենա չունեն, որ քննությունն անցկացնեն: Քաղաքացիներին առաջարկում են տաքսի բերել, կամ էլ՝ վճարովի ավտոդպրոցի մեքենաներից օգտվել: Այն քաղաքացիները, որոնք մի քանի տասնյակ կիլոմետր հատել, եւ հասել են Գյումրի, ստիպված գումար են ծախսում, մեքենա վերցնում եւ քննություն տալիս:

Գովազդ A2

Հաշվի առնելով նաեւ այն, որ այսօր վարորդական իրավունք ձեռք բերելու համար տեսական քննությունը միանգամից չեն կարողանում հանձնել, որովհետեւ համատարած կտրում են մարդկանց, ասենք` 10 անգամ կտրում են քննությունից եւ ամեն անգամ քաղաքացին պետտուրք է վճարում, դրան գումարած մի հատ էլ մեքենայի համար է վճարում, որ քննություն տա:

Մեր տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Շիրակի մարզի հաշվառման քննական բաժնի պետի Արմանուշ Մովսեսյանին:

Գովազդ A3

Գովազդ A4

— Ձեր բաժանմունքում մեքենա չկա՞, ձեր տեսուչներն ասել են, որ գնան տաքսի բերեն, որպեսզի քննություն հանձնեն, ավտոմեքենա չունի՞ բաժինը, որ քաղաքացիները քննություն հանձնեն:

-Հիմա ասեմ, մենք 3 մեքենա ունենք, մեկը՝ մեխանիկական, 2-ը՝ ավտոմատ: Մեխնիկականը աշխատում է, 1 ավտոմատ փոխանցման տուփով մեքենան Վանաձորի սերվիսում է գտնվում, մեկն էլ՝ վթարի է ենթարկվել, պետք է ուղարկենք Աբովյան: 2 ավտոմատ մեքենաներն էլ վթարված են: Եթե մեխանիկա են վարում, քննությունը վերցնում ենք մեր մեքենայով, եթե ավտոմատ է՝ ավտոդպրոցից ենք մեքենա կանչում, որպեսզի քննություններն պռավալի չգնա:

— Հիմա կանչե՞լ եք այդ մեքենաները, քաղաքացիները կարողանո՞ւմ են քննություն տալ:

— Այո, իհարկե առավոտյան կանչել ենք, քննությունը վերցնում ենք, ուղղակի ավտոդպրոցները, որ մեքենաներ են բերում, իրենցից վճարներ են վերցնում` 3000 դրամ, դե քշում են, բենզին ա ծախսվում:

— Ո՞վ է վճարում այդ 3000 դրամը:

-Բնականաբար՝քաղաքացին, հո՞ մենք չենք վճարի: Մենք առաջարկում ենք ավտոդպրոցի մեքենան, քաղաքացին է որոշում, եթե դա չի ուզում, քաղաքացին ինքն է ավտոմեքենա բերում: Եթե չէ` տեղափոխում եք օրը, մինչեւ մեքենան Վանաձորից կսարքենք, կբերենք:

— Իսկ եթե մեքենաները Ձեր բաժնինն են, այդ դեպքո՞ւմ էլ բենզինի վճար է տալիս քաղաքացին:

— Իհարկե ոչ, մեր պետական մեքենաների համար չի վճարում ու երբեք չի վճարել:

— Ե՞րբ են վթարվել մեքենաները:

-Օգոստոսի սկզբին:

— Իսկ մեքենաները երբ եք ձեռք բերել, ո՞ր թվի մեքենաներ են:

— Կներեք, մնացած հարցերը ուղղեք նախարարություն:

Հղումը՝ Hraparak.am

 

Գովազդ A5

Scroll to Top