Թուրքիայի Հաթայ նահանգում, Իսքենդերունի շրջանում վերականգնվում է հայկական Սրբոց Քառասուն Մանկանց եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է 1876 թվականին։ Ունի ավելի քան 150 տարվա պատմություն։ Լրջորեն տուժել է 23 թվականի երկրաշարժից։ Երկրաշարժի հետեւանքով վնասվել է եկեղեցու շինությունը, քանդվել խորանը։ Ինչպես հայտնում է ermenihaber-ը, եկեղեցու հիմնադրամի խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերանորոգչական աշխատանքները ֆինանսավորվում են պետության կողմից։
Դրա համար հատկացվել է մոտ 105 հազար ամերիկյան դոլար կամ 5 միլիոն թուրքական լիրա։ Վերանորոգչական աշխատանքների համար եկեղեցում ծիսակատարություններ չեն իրականացվի։ Կնորոգվի եկեղեցու տանիքը, հատակը, կլուծվեն ջրահեռացման հետ կապված հարցերը։ Կթարմացվեն պատերը, կնորոգվի խորանն ու Ս․ Սեղանը։ Կբարեկարգվեն հարակից տարածքները։
Հղումը՝ Hraparak.am





