Գովազդ A1

Ով է ձերբակալվել Նուբարաշեն ՔԿՀ-ից

Գրել էինք, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնյայի։

Գովազդ A2

«ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու և խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեկատարողական հիմնարկի պաշտոնատար անձը»,- հայտնել էին Կոմիտեից։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ից ձերբակալված պաշտոնատար անձը բանտի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից է։ Մյուս ձերբակալվածները քաղաքացիներ են՝ կաշառք տվող և դրան օժանդակող անձինք։ Մեր տեղեկություններով՝ անվտանգության աշխատակցին գումար են տվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոս, անցկացնելու և հիմնարկ մուտք գործելու հնարավորություն ապահովելու համար։

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top