Գովազդ A1

Եթե համերգի հեռարձակումը համաձայնեցված չլիներ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տնօրենը վաղուց սմս էր ստացել

Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Գովազդ A2

Առաջին ալիքով հեռարձակված համերգի համար արդարացի քննադատության է ենթարկվում Առաջին ալիքի ղեկավարությունը, որը սակայն, ունի զրո ազդեցություն նման որոշումների վրա։

Եթե, տեսականորեն, համերգի հեռարձակումը համաձայնեցված չլիներ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա տնօրենը վաղուց սմս էր ստացել՝ Նորքի բարձունքը լքելու մասին։ Իսկ իրականում, Առաջին ալիքը կատարել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը։

Գովազդ A3

Գովազդ A4

Այնպես, ինչպես հանձնարարական են կատարում ոստիկանները, դատավորները, պատգամավորները, մեծ ու մանր պաշտոնյաները՝ շատ հաճախ դառնալով հանրային պարսավանքի գլխավոր թիրախ։
Ինչպես բոլորի, այնպես էլ Առաջին ալիքի տնօրենի կատարածը չարդարացնելով՝ անհրաժեշտ է հստակ ֆիքսել՝ այս ամենն ունի մեկ պատասխանատու և մեկ մեղավոր, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top