ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին կաբինետի նիստ անցկացնել՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ապագա գործողությունները քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականը մանրամասնում է, որ ԱՄՆ առաջնորդը նախատեսում է «քննարկել բանակցություններում ստեղծված անելանելի դրությունն ու պատերազմում հաջորդ քայլերի հնարավոր տարբերակները»:





