Գովազդ A1

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարան

Թուրքիայում հեռարձակվող «Açık Radyo»-ն անհատական հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ բողոքարկելով իր լիցենզիայի չեղարկման որոշումը։ Ռադիոկայանի լիցենզիան չեղարկվել էր Թուրքիայի «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից այն բանից հետո, երբ հաղորդումներից մեկի ժամանակ հյուրն օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրույթը։

Գովազդ A2

Չնայած ռադիոկայանը վճարել էր նշանակված տուգանքն ու կատարել պարտավորությունները՝ «RTÜK»-ը դադարեցրել էր հեռարձակումը՝ պատճառաբանելով հաղորդման կասեցման որոշումը չկատարելը, որն ըստ ռադիոյի տնօրինության՝ տեխնիկական խնդիրների հետևանք է եղել, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը ևս ուժի մեջ է թողել լիցենզիայի չեղարկման որոշումը՝ առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։ Ռադիոկայանի ներկայացուցիչները նշում են, որ այս գործընթացը հանդիսանում է խոսքի և մտքի ազատության կոպիտ խախտում, ինչպես նաև ոտնահարում է հանրության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Գովազդ A3

Գովազդ A4

«Açık Radyo»-ն հայտարարել է, որ շարունակելու է իրավական պայքարը՝ ընդգծելով, որ դատարանի որոշումը լուրջ ռիսկեր է պարունակում երկրի իրավական անվտանգության համար։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top