Գովազդ A1

Վրաստանը Ռուսաստանին թշնամի՞ է համարում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է Ռուսաստանին ուղղակիորեն թշնամի անվանել՝ նշելով, որ նման հայտարարությունը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ։

Գովազդ A2

Լրագրողների այն հարցին, թե արդյոք նա Ռուսաստանի Դաշնությունը թշնամի է համարում, Կոբախիձեն պատասխանել է, որ նման հայտարարությունը կլինի «կոնկրետ քաղաքական հայտարարություն», որին կհաջորդեն կոնկրետ քայլեր։

«Դուք ուզում եք վերնագրեր, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցներում, այն մասին, որ ես Ռուսաստանի Դաշնությունը թշնամի եմ հռչակում։ Սա կոնկրետ քաղաքական հայտարարություն է, որին պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր», — ասել է Վրաստանի վարչապետը։

Գովազդ A3

Գովազդ A4

Կոբախիձեն նաև հիշեցրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքականությունը 2008 թվականի իրադարձություններից առաջ և ընթացքում։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top