Գովազդ A1

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով:

Գովազդ A2

Նման հավաստիացում է տվել ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Մայիսի 14-ին և 15-ին ԱՄՆ–ի մասնակցությամբ չափազանց արդյունավետ բանակցություններ են անցկացվել Իսրայելի և Լիբանանի միջև։ Ապրիլի 16–ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», — X-ում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։

Գովազդ A3

Գովազդ A4

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմ սկսեց գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին ամեն օր հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով:

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top