Տեսակցել եմ իր ծննդյան օրը՝ օգոստոսի 31-ին։ Հայրս սրտի վիրահատություն էր տարել մոտ 20 օր առաջ, դրանից հետո մեկ ամիս նա պետք է լիներ հսկողության տակ։ Այդ ամեն ինչը խախտվել է, սրա հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, մնացած մասով նորմալ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասա Լևոն Քոչարյանը` նշելով, որ հայրը խցում միայնակ է։
«Ռոբերտ Քոչարյանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները, իսկ եղբորս՝ Սեդրակ Քոչարյանին կարող են տեսակցել միայն կինն ու երեխաները»,֊նշեց նա։
Հղումը՝ Hraparak.am





