Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից տեղեկացնում են, որ օրենսդրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված են մի շարք արտոնություններ: Հաշմանդամություն ունեցող անձանց անձնական արքաներին համապատասխան տրամադրվում են աջակցող միջոցներ՝ լսողական սարքեր, քայլակներ, անվասայլակներ և այլ միջոցներ:
- Ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձինք օգտվում են ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթության իրավունքից,
- ֆունկցիոնալության խորը, ծանր, երեխայի դեպքում նաև միջին սահմանափակում ունեցող անձանց համար նախատեսված էուսման վարձի լրիվ փոխհատուցման իրավունք,
- ընդունելության առաջնահերթության և ուսման վարձի փոխհատուցման իրավունք ունեն նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինq,
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել աշխատանքի և բարեկեցության նախարարության պաշտոնական կայք էջը։
Հղումը՝ Iravaban.net





