Մեկօրյա հանգստից հետո Բաթումիում շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության մասնակիցները այսօր վերսկսում են պայքարը յոթերորդ տուրում։ Իսկ վեցերորդից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը, որը 4,5 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում։ Լիլիթ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը վաստակել են 4,0-ական, Էլինա Դանիելյանը՝ 3,5 միավոր։
Մեր մյուս շախմատիստուհիները համեմատաբար համեստ արդյունք ունեն։
Հղումը՝ Aravot.am




