Գովազդ A1

Գիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը

Սեպտեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Գովազդ A2

Այդ օրը ժամը 20։50-ից 21:00-ի սահմաններում անհայտ անձը Արմավիր քաղաքի Չարենցի 24 հասցեում գործող ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 1-ին հարկի պատուհանից հրկիզել է շենքը, ապա դիմել փախուստի։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար շենքի անվտանգության աշխատակիցը ծխի հոտը զգացել է, ապա հայտնաբերել է կրակի օջախը ու կարողացել է կանխել տարածումը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այնուհետև անվտանգության աշխատակիցը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գովազդ A3

Գովազդ A4

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են հրկիզում կատարողի ինքնությունը, ում հայտնաբերել և ներկայացրել են Արմավիրի համայնքային ոստիկանություն։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։

Հղումը՝ 168.am

Գովազդ A5

Scroll to Top