Գովազդ A1

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են

Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի կողմից 2026 թվականի օգոստոսի 14-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը  որոշել է 2026 թվականի օգոստոսի 14-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները համարել դադարած:

Գովազդ A2

Iravaban.net-ը տեղեկանում է ԲԴԽ-ից։

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում էր ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել էր «Ֆազ» մականունով հայտնի, քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Գովազդ A3

Գովազդ A4

Հղումը՝ Iravaban.net

 

Գովազդ A5

Scroll to Top