Գովազդ A1

Հայաստանում 6 ամսում ընտանեկան բռնության 814 դեպք է գրանցվել. բռնության է ենթարկվել 310 անչափահաս

Հայաստանում այս տարվա առաջին վեց ամիսներին ընտանիքում բռնության 814 դեպք է գրանցվել։

Գովազդ A2

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կատարված բռնության 341 դեպք է գրանցվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 17, ծնողի կողմից զավակի նկատմամբ 48, զավակի կողմից ծնողի նկատմամբ 73, իսկ ընտանիքի այլ անդամների կողմից՝ 190 դեպք։

Հանրապետությունում այս տարվա առաջին վեց ամիսներին բռնության է ենթարկվել 310 անչափահաս, նրանցից 161–ը աղջիկներ են։

Գովազդ A3

Գովազդ A4

Պաշտոնական թվերի համաձայն, 90 անձ ենթարկվել է սեռական բռնության, իսկ 543–ը՝ ֆիզիկական ներգործության, 826 անձ՝ հոգեբանական բռնության։
Հղումը՝ News.am

Գովազդ A5

Scroll to Top