Sputnik Armenia. Հայաստանում ընտրությունների արդյունքները որոշակի առումով կասկածելի են: Հանրապետությունում իրավիճակը բարդ է, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ «Դրա համար էլ նման շատ, ես կասեի, կենդանի քաղաքական գործընթացներ են, դրանք շարունակվելու են»։ Նարիշկինի խոսքով՝ ՀՀ իշխանությունները սխալ կգործեն, եթե կենտրոնանան միայն Արևմուտքի աջակցության վրա: «Նման սցենարի դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա, կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ երկրի տնտեսական զարգացման գործում»,– ասել է Սերգեյ Նարիշկինը։
Նարիշկինն, այնուամենայնիվ, հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ողջամիտ քայլերի կգնա։
Հղումը՝ Aravot.am




