Գովազդ A1

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականի առաջին մրցակիցն Ադրբեջանն է

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը մասնակցում է Սան Մարինոյում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունը։

Գովազդ A2

Առաջին մրցակիցը Ադրբեջանի հավաքականն է, իր տելեգրամյան ալիքում հայտնել է գործարար և բարերար Արթուր Սողոմոնյանը։

Բիլի Ջին Քինգի գավաթը թենիսի կանանց թիմային կարևորագույն մրցաշար է (տղամարդ-թենիսիստների համար խաղարկվող Դևիսի գավաթի նման)։

Գովազդ A3

Գովազդ A4

Այս տարի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը: Հավաքականի կազմում ընդգրկված են նաև Անի Ամիրաղյանը և Ալինա Սողոմոնյանը, իսկ թիմում ամենաերիտասարդը Մարիա Ազիզյանն է, որը օգոստոսին կդառնա 15 տարեկան:

Հավաքականի գլխավոր մարզիչը Գայանե Մովսիսյանն է:

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top