Գովազդ A1

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով։ Ավելի քան 12 ժամ տեւած հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Գովազդ A2

Փաստաբանն այս վարույթը զավեշտ որակեց՝ հիշեցնելով, որ Ծառուկյանը դեռեւս 2003թ.–ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման։ «Պարոն Ծառուկյանն իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ առհասարակ։ Նոր քրեական հետապնդումը կապված է կոնյակի գործարանի հետ։ Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ճնշումներ են»,– ասել է պաշտպանը։

Անդրադառնալով այսօրվա առերեսմանը՝ Էմին Խաչատրյանը նշել է, որ իրանցի եղբայրների՝ ավելի վաղ հայտնած ցուցմունքների եւ այսօրվա ասածի մեջ կար հակասություն։ Ընտրություններից հետո կալանավորված Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փողերի լվացման մեջ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ նա կազմակերպել է իրանցի գործարարների՝ ավելի քան 21 միլիոն դոլար արժողությամբ գույքի հափշտակություն։

Գովազդ A3

Գովազդ A4

Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին, և դրա վերաբերյալ կան հաստատող պարտամուրհակներ։ Ծառուկյանի պաշտպանությունը պնդում է, որ Իրանում նույն անձինք նույն գործով դատապարտվել են և պարտավոր են Ծառուկյանին վճարել խոշոր գումար։

Հղումը՝ Hraparak.am

Գովազդ A5

Scroll to Top