Հայկ Գաբրիելյանը՝ Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահը և «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի համահիմնադիր տնօրենը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ընկերության հիմնադրման 5-ամյակի առթիվ.
Հարգելի բարեկամներ, գործընկերներ և դետեկտիվի սիրահարներ.
այսօր Հայ իրականության մեջ առաջին և դեռևս միակ մասնավոր դետեկտիվ ընկերության՝
Gabrielyan & Partners Detective Bureau h հիմնադրման 5 ամյա հոբելյանն է։
5 տարին շատ փոքր ժամանակահատված է պատմության հազարամյա ժամանակագրության մեջ։
5 տարի առաջ, երբ հիմնեցինք «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրոն», մեր նպատակը միայն մասնավոր ծառայություններ մատուցելը չէր։ Մեր առաքելությունն էր Հայաստանում ձևավորել մասնավոր դետեկտիվ գործունեության քաղաքակիրթ, իրավական և բարձր պրոֆեսիոնալ մշակույթ:
Այսօր, որպես Բյուրոյի համահիմնադիր և Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ, հպարտությամբ կարող եմ ասել՝ մենք միասին կոտրել ենք բազմաթիվ կարծրատիպեր:
5 տարում մենք կարողացանք Հայաստանում ստեղծել մի նոր ոլորտի` մասնավոր խուզարկուական գործունեության պատմության կերտման հիմնաքարն ու մեր հաստատուն տեղը գրավել աշխարհի լավագույն խուզարկուական ընկերությունների շարքում:
Եվ այդ ամենն անհնար կլիներ առանց Ձեր աջակցության` սիրելի ընկերներ, բարեկամներ, կոլեգաներ ու հետևորդներ։
Այս հինգ տարիների ընթացքում մենք միասին լուծել ենք ամենասուր խնդիրները, կանխել ֆինանսական ու կորպորատիվ ռիսկեր և օգնել հարյուրավոր մարդկանց գտնել ճշմարտությունը:
Շնորհակալ եմ մեր հիանալի թիմին՝ իր անթերի, նվիրված աշխատանքի համար, և մեր վստահորդներին՝ որ ամենանուրբ ու կարևոր հարցերը վստահել են հենց մեզ։ Ճշմարտությունը երբեք չի թաքնվում նրանցից,
ովքեր գիտեն՝ ինչպես փնտրել, և ովքեր փնտրում են սրտով։
Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս գեղեցիկ հոբելյանի առթիվ։




