Գովազդ A1

Սփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գովազդ A2

Սփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին։

Չեխիայում և Եվրոպայի տարբեր երկրներում գործող «Արմինիուս» միաբանությունը, դատապարտելով ԲՀԿ նախագահի նկատմամբ իրականացվող ապօրինությունների շղթան, պահանջում է օր առաջ ազատ արձակել նրան։

Գովազդ A3

Գովազդ A4

Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ հարված են Հայաստանի վարկանիշին և ի չիք են դարձնում ներդրումային անվտանգության ցանկացած երաշխիք, հայտարարել է միաբանության հիմնադիր Հարություն Առաքելյանը։

Խոսելով Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին` ՀՌԱԿ նախկին ատենապետը մասնավորապես բարձր է գնահատել ԲՀԿ նախագահի ավանդը Հայրենիք֊Սփյուռք կապի ամրապնդման, հայ ինքնության պահպանման և ազգային արժեքների տարածման գործում։ Գագիկ Ծառուկյանն իր համահայկական բարեգործական խոշոր ծրագրերով առաջինն էր, որը կոտրեց կարծրատիպը, թե միայն Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, ընդգծել է Հարություն Առաքելյանը` համոզմունք հայտնելով, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է:

Հղումը՝ Newday.am

Գովազդ A5

Scroll to Top