«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ Կարապետյանի գործով սեպտեմբերի 16-ին դատական նիստ է եղել, որի ընթացքում պաշտպանները, հիմք ընդունելով Նարեկ Կարապետյանին ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ գործուղելու մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ՝ սեպտեմբերի 15-ի կարգադրությունը, միջնորդել են վերացնել Կարապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային կիրառված ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։
Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Կարապետյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է, իսկ գրավը՝ 1 մլրդ դրամի չափով՝ մնացել անփոփոխ։
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, քանի որ մեղադրողը նիստից րոպեներ առաջ հայտնել էր, որ չի կարող ներկայանալ։ Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 30-ին։
Հղումը՝ 24News.am





