Գովազդ A1

Բանակում մահացած զինծառայողը Երևանից էր, 22 տարեկան․ մանրամասներ

ՊՆ N զորամասում մահացած զինծառայողը 24News-ի տեղեկություններով Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:

Գովազդ A2

Ավելի վաղ հայտնել էինք, որ 24News-ի տեղեկություններով այսօր բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զինվորն է մահացել։
Պաշտպանության նախարարությունն էլ քիչ առաջ հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Գովազդ A3

Գովազդ A4

Նշենք, որ այս ամիս ոչ մարտական պայմաններում ժամկետային զինծառայողների մահվան երրորդ դեպքն է արձանագրվում:

Բանակում սպանությունների, ինքնասպանությունների և ոչ մարտական պայմաններում մահերի թիվն արդեն ահագնացող ցուցանիշների է հասնում: Շուրջ տասը օր առաջ այս ֆոնին Նիկոլ Փաշինյանը փոխեց ՊՆ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանին՝ նշանակելով նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին:

Մերի Մանուկյան

Հղումը՝ 24News.am

Գովազդ A5

Scroll to Top